Մբապեն ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News 

սպորտ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն փարիզյան ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ չի երկարաձգի պայմանագիրը եւ ցանկանում է հաջորդ ամռանը հեռանալ թիմից, հաղորդում է The Times-ը։ Կիլիան Մբապեն ցանկանում  է խաղալ Իսպանիայում կամ Անգլիայում։

Մբապեն 2017թ․ ամռանն է «Մոնակոյից» տեղափոխվել ՊՍԺ վարձակալությամբ։ Մեկ տարի անց ՊՍԺ-ն նրա տրանսֆերի համար վճարեց 145 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը ֆրանսիական ակուբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Մբապեին ձեռք բերելու ցանկություն ունի Մադրիդի «Ռեալը»։ Նրա տրանսֆերը գնահատվում է 180 միլիոն եվրո։

--0--ԿԿ