Բանակի ներքին մթնոլորտը խառնելը, դրա մասին խոսելը դավաճանություն է. Ամալյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News 

Երգահան, երգիչ Դավիթ Ամալյանը վստահ է՝ չի կարելի փորփրել մի բան, որը բանակի, սահմանի ու պատերազմի հետ է կապված: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ բանակի ներքին մթնոլորտը խառնելը, դրա մասին խոսելը դավաճանություն է:

«Բանակի մասին խոսելով՝ ավելի շատ տարածք ենք տալիս թշնամուն, քան ապրիլին ենք կորցրել: Զինվորի վրա կրակողն ու հասարակությանը տարանջատողը, գույների բաժանողը չեն տարբերվում: Պետության ու հայրենիքի սոսինձը բանակն է, անջատողը՝ իշխանությունը»,- հավելում է Ամալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ