Հնարավոր չի հիասթափվել Նիկոլ Փաշինյանից. հեղափոխականները 2 տարի անց էլ չեն «փչանում»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում խոսել է  հետհեղափոխական Հայաստանի, մանդատը վայր դնելու պատճառների և պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի նույն մտադրության ու մի շարք քաղաքական այլ հարցերի մասին։

Մասնավորապես՝ Առաքելյանը, խոսելով կառավարության հրաժարականի պահանջների մասին, ասել է.

«Հեղափոխությունից երկու տարի է անցել, բայց հեղափոխականները չեն փչացել, չեն ներքաշվում կոռուպցիայի մեջ, չեն ձգտում անձնական հարստության։ Արդյունքում՝ նրանք նախկիններին չեն նմանվում, ինչպիսին եղել են, այնպիսին մնացել են։ Չկա իշխանության հեռացման պահանջ։

Հնարավոր չէ հիասթափվել Նիկոլ Փաշինյանից։ Ողջամիտները թացը չորից կարող են տարբերել։ Խմբակների կողմից կան ինքնապաշտպանական գործողություններ, որովհետև թիրախում նրանք են։ Քրեական գործերը կան։ Դրանք չես կարող բարձի տակ պահել, և իրենք վտանգը զգում են»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ