Աշխատանքային օրս սկսել եմ թիվ 5 դպրոցի հարակից տարածք կատարած շրջայցով. Արցախի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Աշխատանքային օրս սկսել եմ մայրաքաղաքի թիվ 5 դպրոցի հարակից տարածք կատարած շրջայցով: Չնայած ուսումնական տարվան ընդառաջ դպրոց տանող գլխավոր փողոցի մայթերի կառուցումը պետք է ավարտված լիներ, սակայն գործի պատասխանատուները նախատեսված ժամկետում չեն հասցրել:

Անընդունելի որակելով նման գործելաոճը՝ տեղում հանձնարարականներ եմ տվել շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին մինչև ընթացիկ շաբաթվա վերջ ամբողջությամբ ավարտել աշխատանքները»:

--00--ԱԹ