Սերգեյ Բագրատյանին կփոխարինեն Ծառուկյանը, Մելքումյանն ու Էնֆիաջյանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Thumbnail

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ կայացել է ԱԺ խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են ԱԺ աշխատակազմից: 

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Ազգային ժողովի յոթերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշման մեջ, որոնց համաձայն Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի կազմում կընդգրկվի Շաքե Իսայանը, իսկ Հայաստան-Թաիլանդ բարեկամական խումբը Սերգեյ Բագրատյանի փոխարեն կղեկավարի Վահե Էնֆիաջյանը:

Փոփոխություն է կատարվել նաև «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» խորհրդի որոշման մեջ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում Սերգեյ Բագրատյանին կփոխարինի Արտյոմ Ծառուկյանը:

ԱԺ խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի որոշման մեջ փոփոխությամբ էլ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) Սերգեյ Բագրատյանին կփոխարինի Միքայել Մելքումյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի և սեպտեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:

--00--ԱԹ