Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվն անցել է 7․000-ը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

կորոնավիրուս

Թուրքիայում սեպտեմբերի 13-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 57 մարդ։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, այդ մասին տեղեկություն է հրապարակված Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 96․097 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․527 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման  1.102 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 258.833 մարդ, իսկ 1.267 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 291.162 և մահվան 7.056 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 519.560-ի։

--00--ԱԹ