Սեպտեմբերի 15-ից դպրոցականները կրկին կարող են այցելել մշակութային օջախներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

թանգարան

Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 15-ից, կշարունակվի դպրոցական բաժանորդային ծրագիրը, որի շրջանակում ծրագրին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կրկին հասանելի կդառնան հանրապետության դպրոցների շուրջ 400.000 աշակերտների և ուսուցիչների համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ծրագրի նպատակն է շարունակել ապահովել դպրոցականների և ուսուցիչների ազատ ընտրության սկզբունքով մշակութային օջախներ այցելությունը:

Հիշեցնենք, որ դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12 րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը յուրաքնչյուր աշակերտի և ուսուցչի հնարավորություն է տալիս ` ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար մուտք գործել երեք մշակութային հաստատություն: Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների և պատանիների գեղարվեստական դաստիարակությանը և գեղագիտական զարգացմանը: Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. նոյեմբերից:

--00--ԱԹ