«Կովկաս-2020» զորավարժությանը ներգրավված հայ զինծառայողները մեկնել են ՌԴ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ю

Սեպտեմբերի 21-ին մեկնարկող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը սեպտեմբերի 12-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը մեկնումից առաջ հրահանգավորել է զորավարժությանը ներգրավված զինծառայողներին, տվել համապատասխան հանձնարարականներ։

--00--ԱՀ