Դանակահարության նոր դեպք Գյումրիում. տուժողին այս պահին վիրահատում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

դանակահարություն

Գյումրիում  սեպտեմբերի 14-ին 16:00 սահմաններում դանակահարության նոր դեպք է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու «Պեգաս» խանութի մոտակայքում: 16:10-ի սահմաններում Գյումրու Բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ,  ում այս պահին վիրահատում են:

«Երիտասարդը տեղափոխվել է ձախ թևատակի կտրած-ծակած արյունահոսող վերքով, այս պահին նրան վիրահատում են»,-«Արմենպրես»-ին  հայտնեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը։

Ըստ  հիվանդանոցի տվյալների՝ տուժածը՝ 1998 թվականին ծնված Խաչիկ Ս.-ն, Ախուրյանի բնակիչ է: Տուժածը հիվանդանոց տեղափոխվել է շտապ օգնության մեքենայով:

Սեպտեմբերի 13-ին  երեկոյան ևս դանահակահարության դեպք էր  գրանցվել Գյումրիում, ինչի  հետևանքով 1 երիտասարդ զոհվել էր հիվանդանոցի ճանապահին, մյուսին վիրահատել  են՝: 34-ամյա քաղաքացու վիճակը կայուն է, նա շարունակում է մնալ հսկողության տակ, վիրահատությունը նորմալ է անցել:

--00--ԱՀ