Լավրովը չեղարկել է Բեռլին նախատեսված այցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

լավրով.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Բեռլին այցը, որը նախատեսված էր սեպտեմբերի 15-ին, չեղարկվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն: Լավրովը պետք է գերմանացի իր գործընկերոջ հետ մասնակցեր գիտակրթական համագործակցության տարվա փակման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառման ժամկետները համաձայնեցվել են մեկ տարի առաջ և հաստատվել՝ օգոստոսի 11-ին: Ամեն դեպքում սեպտեմբերի 3-ին գերմանական կողմը հայտնել է ԱԳ նախարարի աշխատանքային գրաֆիկի փոոխության մասին՝ կապված միջոցառման պաշտոնական արարողությանը մասնակցելու հետ:

«Այսպիսով, Լավրովի Բեռլին այցի նախնական նպատակը դարձավ ոչ ակտուալ, իսկ առաջարկված երկկողմ բանակցությունների ձևաչափը՝ խիստ կրճատված»,-պարզաբանել է գերատեսչությունը:

Վերջին շրջանում Գերմանիայում քաղաքական որոշ գործիչներ արտահայտվել են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օգտին՝ կապված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ծագած իրադարձությունների հետ: Չնայած, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ այդ հարցերը պետք է դիտարկել առանձին: 

--00--ԱՀ