Վերագործարկեցինք Հանրապետության հրապարակի շատրվանները. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ю

Այսօր՝ ժամը 20:00-ին, Երևանի օրհներգի հնչյունների ներքո վերագործարկվեցին Հանրապետության հրապարակի շատրվանները: Տոնական երգացանկով համեմված ջրային շոուն մեկտեղել էր մայրաքաղաքի բնակիչներին ու քաղաքի հյուրերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու կից տեսանյութ հրապարակել։

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ից հերթականությամբ վերագործարկվել են մայրաքաղաքի 22 շատրվաններն ու 8 ջրավազանները:

--00--ԱՀ