Առաջարկում եմ լալահառաչ պատումներ չհյուսել ուսումնական տարվա սկզբի մասին. ԿԳՄՍ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Ժաննա Անդրեասյան

Այսօր հինգ դպրոց եմ գնացել, հինգ դպրոցում էլ թախծախեղդ ծնողներ, երեխաներ և ուսուցիչներ չեմ տեսել, տեսել եմ սպասում, դպրոց գնալու ցանկություն ու սովորելը հնարավոր դարձնելու պատրաստակամություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է համացանցում լայն տարածում գտած լուսանկարին, որում պատկերված են առաջին անգամ դպրոց հաճախող դիմակով երեխաներ:

«Առաջարկում եմ լալահառաչ պատումներ չհյուսել ուսումնական տարվա սկզբի մասին, հատկապես երբ այդ պատումը հիմնվում է համացանցի մեկ-երկու նկարի վրա

Դրանով դուք աննկատ արժեզրկում եք հազարավոր ուսուցիչների և դպրոցների աշխատանքը, որոնք այս ուսումնական տարվա համար ջանք են դրել, հիմնականում՝ սրտացավ ու սպասումով»,- գրել է նա:

--00--ԱՀ