ԱԻՆ-ում գրանցվել է 550 դեպք, որից 282-ը՝ արտակարգ, արձանագրվել է 12 մահ

ԵՐԵՎԱՆ,    ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  15,  24News       

ԱԻՆ

Սեպտեմբերի 7-13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 550 դեպք, որից 282-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 210 հրդեհի, մեկ փլուզման, մեկ ուժեղ կարկուտի, 9-ն ինքնասպանության փորձի, 28 օձի հայտնաբերման դեպք, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 137 կենցաղային կանչ. տուժել է 91 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է չորս քաղաքացի:

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ: Արձանագրվել է թունավորման 9-ը դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված` գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

--  00—ՄՀ