Փաշինյանի վարչակազմը միակն է, որ չի հանդիպել ԱՄՆ նախագահի կաբինետի որևէ անդամի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

սուրեն

«Ամերիկյան հետազոտություների հայկական կետրոնի» ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ հոկտեմբերի սկզբին Վաշինգտոն նախատեսված այցին։ Գրառումը՝ ստորև․

«Անհամբեր սպասում եմ Զ. Մնացականյանի այցին Վաշինգտոն, որը նախատեսված է հոկտեմբերի սկզբին:

Հույս ունեմ՝ վերջապես տեղի կունենա ՀՀ արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Սա մինչ ընտրությունները վերջին շանսն է հանդիպելու Թրամփի կաբինետի որևէ անդամի հետ: Անկախությունից ի վեր՝ Փաշինյանի վարչակազմը միակն է, որ որևէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կաբինետի որևէ անդամի հետ: Չեն հանդիպել նաև երկրի ղեկավարները: Սա նույնպես բացառիկ երևույթ է:

Հայաստանում ոմանք սիրում են կրկնել, որ «Թրամփի վարչակազմը տարօրինակ է, դրա համար չենք կարողանում հանդիպել»: Չգիտես ինչու՝ վրացիների, ադրբեջանցիների, ղազախների և ուզբեկների համար տարօրինակ չեն, նրանք հանդիպում են, լուրջ օրակարգ են առաջ մղում:

Չեմ բացառում, որ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ նա կհանդիպի հենց Վաշինգտոնում, ինչպես նշված էր համանախագահների երեկվա հայտարարության մեջ։

Ի դեպ, փայլուն կլիներ, եթե հանդիպում տեղի ունենար Թրամփի և Բայդենի նախընտրական թիմերի ներկայացուցիչների հետ»։

--00—ԼՄ