Նա ոչ միայն ցավի կրողը եղավ, այլև՝ ճակատագրի. Արցախի նախագահը` Հրանտ Դինքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրանտ Դինքն իր վերջին հարցազրույցում ասում է, որ ինքը մի մարդ է, ով հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը և կրում է այդ բեռը:

Ցավոք, նա ոչ միայն ցավի կրողը եղավ, այլ՝ ճակատագրի…

Ծնունդդ շնորհավո ՛ր, մե՛ծ մտավորական: Քո հարթած արահետը գուցե նորից ծածկվի փուշ ու տատասկով, բայց քո երազանքների ու գաղափարների կրողը մի մեծ ժողովուրդ է, որը միշտ անմար է պահելու սուրբ հիշատակդ»:

--00--ԱԹ