«Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը կանցկացվի հոկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

զորավարժություն

Հոկտեմբերի 12-16-ը Բելառուսում անցկացվելու է ՀԱՊԿ անդամ երկրների մասնակցությամբ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը։ Զորավարժությանը կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի ԶՈւ ստորաբաժանումները։

Այս մասին հայտնում է Razm.info-ն` հղում անելով Ռուսաստանի ՊՆ-ին։ Խաղաղապահ ստորաբաժանումների համար նախատեսված զորավարժությունն անցկացվելու է «Լոսվիդո» զորավարժարանում։

ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը ամենամյա է։ 2019 թվականին այն անցկացվել էր Տաջիկստանում։

 

--00--ԱԹ