Արոնյանը Saint Louis Rapid & Blitz-ի առաջատարներից է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  16,  24News

Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկեց 2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին երեք տուրերից հետո Արոնյանն առաջատարների շարքում է: Հայ գրոսմայստերը մեկնարկում հաղթեց Ալիռեզա Ֆիրուջային, այնուհետ` Ալեքսանդր Գրիշչուկին և երրորդ պարտիան ավարտեց ոչ-ոքի Յան Նեպոմնյաշչիի հետ:

Լևոն Արոնյանը և Պենտալա Հարիկրիշնան 5-ական միավորով առաջատարերն են:

Արոնյանի հետ մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն, Ջեֆրին Սյոն, Ալիռեզա Ֆիրուջան և Պենտալա Հարիկրիշնան։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար ԱՄՆ դոլար:

Աղբյուր՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ