Տիխանովսկայան ասել է, որ եթե Լուկաշենկոն խաղաղ հեռանա, կստանանա անվտանգության երաշխիքներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Լուկաշենկո
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հայտարարությանը, հայտնում է, որ եթե Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից խաղաղ հեռանա, կստանա անձնական անվտանգության երաշխիքներ: 

«Եթե նա հեռանա խաղաղ, մարդկայնորեն, ապա այդպիսի հնարավորություն կա: Կարելի է նույնիսկ ասել՝ վստահություն: Անձամբ ես պետք է խոսեմ բոլոր մարդկանց փոխարեն: Եվ այս հարցում հաշվի կառնվի բոլոր մարդկանց կարծիքը»,-ասել է Տիխանովսկայան:

Հարցին՝ Լուկաշենկոն հեռանալու դեպքում անձնական անվտանգության երաշխիքներ կստանա՞, Տիխանովսկայան պատասխանել է.«Այո՛, նույնիսկ ավելին»:

Նշենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո դեռ չեն դարարել:

--00—ԼՄ