Վրաստանում չի նախատեսվում հայտարարել արտակարգ դրություն և կարանտին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  16,  24News

Վրաստան

Կառավարությունը շարունակում է հետևողական գործողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում,- այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին՝ միջգերատեսչական խորհրդի նիստի ավարտից հետո անցկացված մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ, հիմնականում, կենտրոնացած աշխատանք է ընթանում Բաթումիում:

Մեզվրիշվիլին ասում է, որ երկրի մասշտաբով և այդ թվում Բաթումիում չի նախատեսվում հայտարարել արտակարգ դրություն և կարանտին:

«Ընդհանրապես, կատարման տեսանկյունից, խստացվել է հսկողությունը: Այդ թվում, խստացված է հսկողությունը Բաթումիում: Ցանկանում ենք, հասարակությանը մեկ անգամ ևս փոխանցել տեղեկություն, որ արակարգ դրություն և կարանտին հայտարարել չի նախատեսվում, նաև Բաթումիում: Ուստի, վրդովմունքի հիմքեր չկան»,- նշել է Մեզվրիշվիլին: 

--00—ՄՀ