Վարորդական վկայականների փոխանակման ընթացակարգը չի փոխվելու. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

վարորդական վկայական

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել վարորդական իրավունքի վկայականների վերաբերյալ:

«Հայտնում ենք, որ վարորդական իրավունքի վկայականների հատկացման կարգի վերաբերյալ առաջիկայում նախատեսվող օրենսդրական փոփոխություններից հետո վարորդական վկայականների փոխանակման ընթացակարգը չի փոխվելու, մասնավորապես որակավորման քննության մասնակցելու կարիք չի լինելու»,- հայտնում են ոստիկանությունից:

--00--ԱԹ