Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցչի՝ Սիրիայում Թուրքիայի արածը պատերազմական հանցագործություն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

թուրք-սիրիական

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հետազոտության հանձնաժողովի նախագահ Պաոլո Սերջիո Պինհերիոն հայտարարել է, որ Թուրքիան և վերջինիս հովանավորությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը Սիրիայի քրդաբնակ վայրերում պատերազմական ոճրագործություններ են անում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Պինհերիոն հրավիրել է մամուլի ասուլիս և ներկայացրել 2020-ի առաջին կիսամյակում Սիրիայում արված հետազոտությունների 25 էջանոց զեկույցը, որտեղ կոշտ քննադատություն է հասցեագրված Թուրքիային։

Ըստ այդմ՝ Սիրիայի տարածք ներխուժած թուրքական զինուժը, քրդաբնակ շրջաններում կողոպտում ու ավերում է պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցները, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Սիրիական ճգնաժամի և կորոնահամաճարակի հետևանքով շուրջ 9.3 մլն մարդ այդ երկրում զրկված է պարենային ապահովման երաշխիքներից և մատնված սովի։ Հանձնաժողովի կազմած զեկույցը ներկայացվելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ։

--00--ԱԹ