Նուբարաշենի աղբավայրում 6 օր առաջ բռնկված հրդեհը դեռ չի մարվել. այրվում է 4,5 հա տարածք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները, քաղաքապետարանի երկու ջրատար ավտոմեքենա և մեկ տրակտոր տեղում հերթափոխով իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Հրդեհի մի օջախը մարված է, տվյալ պահին մոտ 3000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 08։19-ինմ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի տարբեր օջախներով, մոտ 4․5 հա տարածքում այրվում է կուտակած աղբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի հինգ ջրատար և մեկ տրակտոր։

Հրշեջ-փրկարարներն ընդհանուր մոտ 4․5 հա տարածքում իրականացրել են քանդման-հանգեցման աշխատանքներ՝ օգտագործելով 237 տոննա ջուր։

--00—ԼՄ