Ռուսաստանն ԱՄՆ-ին մեղադրում է Բելառուսում հակակառավարական ցույցերին աջակցելու մեջ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  16,  24News 

Բելառուս

ԱՄՆ-ն առանցքային դեր է կատարում Բելառուսում վերջին շրջանում զարգացող իրադարձություններում։ Այս մասին eadaily.com-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը

«Բելառուսում ծավալվող իրադարձություններում հստակ Արևմուտքի հետքն է երևում: Ի սկզբանե բողոքի ակցիաները լավ կազմակերպված բնույթ են կրում և համակարգվում են արտերկրից»,- ասել է նա՝ նշելով, որ Արևմուտքը նախքան ընտրություններն է պատրաստվել այս ցույցերին: 

Ըստ նրա՝միայն 2019 թվականին և 2020-ի սկզբին ԱՄՆ-ն տարբեր ՀԿ-ների միջոցով Բելառուսում հակակառավարական ցույցերի կազմակերպման վրա մոտ 20 միլիոն դոլար է ծախսել: 

«Այդ գումարներն ուղղվել են համացանցում «անկախ բլոգերներ» ցանցի, տեղեկատվական օգտահաշիվների ստեղծման, փողոցային ցույցերին մասնակցելու համար ակտիվիստների պատրաստման վրա»,- նշել է Նարիշկինը։

--00—ՄՀ