ՀՖՖ Մրցավարական կոմիտեն որոշումներ է կայացրել մի քանի ակումբի վիճարկումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  16,  24News 

ՀՖՖ

Սեպտեմբերի 14-ին կայացել է ՀՖՖ Մրցավարական կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են «Նոա»- «Արարատ» ակումբների կողմից համապատասխանաբար «Նոա»-«Արարատ» և «Արարատ-Արմենիա-Լոռի ՖԱ» հանդիպումների ընթացքում տեղի ունեցած որոշակի դրվագների վերաբերյալ վիճարկումները:

Դիտելով  և մանրամասն ուսումնասիրելով 11.09.2020-ին կայացած «Նոա»-«Արարատ» հանդիպման 88-րդ րոպեին գրանցված դրվագի տեսագրությունը՝ Մրցավարական կոմիտեի անդամները որոշեցին, որ խաղային տվյալ իրավիճակում «Արարատ» թիմի ֆուտբոլիստը սեփական տուգանային հրապարակում խախտում է խաղի կանոնները, և մրցավարը պետք է անմիջապես նշանակեր 11-մետրանոց հարված, սակայն դա անում է 11 վայրկյան անց:

Ըստ այդմ՝ ՀՖՖ Մրցավարական կոմիտեն որոշեց մասնակիորեն բավարարել «Արարատ» ՖԱ վիճարկումը: Ըստ ՀՖՖ մրցավարական կոմիտեի՝ մրցավարը կայացրել է ճիշտ որոշում՝ նշանակելով 11-մետրանոց հարված օգնականի ցուցումով, քանի որ «Արարատ» թիմի ֆուտբոլիստը մրցակցի նկատմամբ խախտում էր կատարել սեփական տուգանային հրապարակում: Մրցավարը թույլ է տվել մեթոդական սխալ՝ որոշումը կայացնելով 11 վայրկյան ուշացումով:

Քննարկելով և մանրամասն ուսումնասիրելով 11.09.2020-ին կայացած «Արարատ-Արմենիա»-«Լոռի» հանդիպման 52:24 րոպեին տեղի ունեցած դրվագը և հաշվի առնելով հանդիպման մրցավարների տեսուչի զեկուցագիրը՝ ՀՖՖ Մրցավարական կոմիտեն որոշեց, որ հանդիպման մրցավար Շահեն Աղայանը կայացրել է սխալ որոշում՝ խաղային վերոնշյալ դրվագում չնշանակելով 11-մետրանոց հարված: 

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս