«Մենք 2 րդ տեղի համար չենք պայքարում». Միքայել Մելքումյան

«Չեմ կարծում, թե դա հատուկ գաղափարական կամ ծրագրային բաներով է պայմանավորված. միգուցե ինչ-որ պահի նրանց ծրագրերը փոխվել են, բայց թիմից նեղանալու խնդիր չկա, չեմ կարծում, թե միտումնավոր են արել»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով 24News-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ ամենաշատը իրենց նախընտրական ցուցակից են ինքնաբացարկի դիմում ներկայացրած թեկնածուները (խմբ․՝ 6 հոգի):

Անդրադառնալով իրենց նախընտրական քարոզարշավին՝ Մելքումյանը վստահեցրեց, որ իրենց քաղաքական թիմն ունենալու է լավագույն ծրագրերից մեկը:

«Ունենալու ենք մրցունակ ծրագիր։ Կարծում եմ, որ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական և տեխնոլոգիական հեղափոխությունը և դրանից ածանցվող շատ հարցեր կան, որոնք, սակայն, չեմ ուզում մանրամասնել մինչև քարոզարշավի սկսվելը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: