Տգեղ է, երբ ՀԿ ներկայացուցիչները վիրավորանքի սահմանին մոտ հայտարարություն են անում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News 

«Տգեղ է, երբ ՀԿ ներկայացուցիչները վիրավորանքի սահմանին մոտ հայտարարություն են անում: Ցանկացած դատավոր կարող է սխալ թույլ տալ, բայց բոլորին պետք է հնարավորություն տրվի»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանն ու դրա վերաբերյալ քաղաքացիական հասարակության հնչեցրած քննադատություններին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Սուրեն Գրիգորյանը:

«Ի՞նչն է ենթադրելու տեղիք տալիս, որ ՍԴ ընտրված դատավորները մեր քիմքին հաճելի են: Եթե մարդուն սուր հարց ենք տալիս, դա դեռ չի նշանակում, թե դեմ ենք քվեարկելու նրան: Հո թատրոն չե՞նք խաղում, որ գանք, գովենք միմյանց ու սուր հարցեր չտանք»,- ընդգծեց Գրիգորյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս