Կքննարկվի գիտական ձեռքբերումներ գրանցած երիտասարդին զինծառայությունից ազատելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

․

Կառավարությունը կքննարկի Ռոբերտ Կարենի Ապիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշման նախագիծը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նրա՝ գիտական գործունեության ընթացքում  փորձնական մշակումներ իրականացնելու կարևորությամբ և ռադիոտեխնիկայի, ռադիոնավիգացիայի ու կապի ոլորտում գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռմամբ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում։

Ըստ հիմնավորման, Ռոբերտ Ապիկյանը (ծնվ.՝ 1994 թվականի հուլիսի 21-ին, ՀՀ կառավարության  2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտահետազոտական գործունեությունս ՀԱՊՀ-ի «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» (դասիչ՝ Ե.12.03) մասնագիտությամբ ասպիրանտուրայում «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում:

2020-ի հուլիսի 6-ին նա պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 046 մասնագիտական  խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ Ե12.03 «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ:  Աշխատում է ՀԱՊՀ համալսարանի «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում, որպես գիտաշխատող, և զբաղվում է գիտամանկավարժական և ազդանշանների կոդավորման, դեկոդավորման ալգորիթմների հետազոտմամբ և մշակմամբ:

Ապիկյանը իր գիտական գործունեության ընթացքում մշակել և իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ ազդանշանների կոդավորման և դեկոդավորման ալգորիթմների ոլորտում, մասնավորապես ռադիոնավիգացիոն համակարգերում, դրանց մասին վկայում են նրա գիտական գործունեության ընթացքում տպագրված աշխատանքները, որոնք տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում և միջազգային «IEEE explore» գրադարանում:

Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ Ռ․ Ապիկյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռվի գիտական գործունեություն ծավալելու նպատակով, 2020-2021 թվականի ուսումնական տարվա սկզբից (սեպտեմբերի 15-ից) աշխատելու ՀԱՊՀ «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում որպես դասախոս՝ իրականացնելով «Ռադիոտեխնիկական շղթաներ և ազդանշաններ» առարկայի դասախոսություն և գործնական պարապմունքներ։

--00--ԱՀ