Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 30 միլիոնը, 945 հազար մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

կորոնա

Սեպտեմբերի 17-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 30,038,634 է, որից 945,099-ը մահացել է, 21,806,713-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,286,822 է, որից 61,244 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 6,828,301 վարակման դեպք, որից 201,348-ը մահացել է, 4,119,158-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,507,795 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 5,118,253 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 4,421,686 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,079,519 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ