ՀՀ պետական պարտքը մոտ 10 տոկոսով աճել է. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

պարտք

«Ժողովուրդը» գրում է. «2020 թ. օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 3,881.98 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 10.49 %-ով, իսկ 2019 և 2018 թթ. օգոստոսի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 16.93 %-ով և 18.91%-ով: ՀՀ կառավարության պարտքը կազմել է 3,645.7 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 11.19 %-ով, իսկ 2019 և 2018 թթ. օգոստոսի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 18.55%-ով և 22.15%-ով:

Նկատենք, որ վերջին տարիներին՝ մինչև 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճել է։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկել է, սակայն 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացել է։ 2019 թվականի ընթացքում պետական պարտքին առնչվող ամենանշանակալի գործարքը 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումն էր։ Սեպտեմբերին կառավարությունը որոշեց 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր (արտարժութային պարտատոմսեր) թողարկել և այդ գումարով մարել 2020 թվականին նախատեսված պարտքերը։ Իսկ ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 7,967.29 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 8.784%-ով, իսկ 2019 և 2018 թթ․ օգոստոսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 14.26%-ով և 17.82 %-ով, իսկ ՀՀ կառավարության պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 7,482.36 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 9.47 %-ով, իսկ 2019 և 2018 թթ․ օգոստոսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 15.84 %-ով և 21.03 %-ով»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս