Կոտայքի մարզում «BMW»-ն մխրճվել է ոչխարի հոտի մեջ. 3-ը սատկել են, 1-ը վիրավոր է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

Սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:45-ի սահմանում «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան–Նոր Հաճն ճանապարհին՝ Աբովյանի կամրջի մոտ, մխրճվել է ոչխարի հոտի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան, սակայն 3 ոչխար սատկել է, մեկն էլ վիրավոր է: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

1

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և ոչխարների տիրոջ ինքնությունը:

1

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, որոնք ներկայացել են ոչխարի հոտի տիրոջ բարեկամներ ու ընկերներ, ասել են, որ կարևորը մարդի չի տուժել, ու, որ ամենկարևորն է, «Զոզո» ավանակին բան չի եղել:

1
1
1

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս