Վերջին 1 օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 179 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Վրաստան

Վրաստանի կառավարության ներկայացրած տվյալների համաձայն՝ վերջին օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 179  նոր դեպք, ևս 10 վարակված առողջացել է: 

Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2937 դեպք, վարակվածներից 1422-ն առողջացել է, 19-ը՝ մահացել: 6633 մարդ Վրաստանի կարանտինային գոտիներում է, ևս 836-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում սեպտեմբերի 17-ի դրությամբ հատել է 30 միլիոնը, մահացել է ավելի քան 945 հազար մարդ, 21 միլիոն մարդ ապաքինվել է:

--00—ԼՄ