Սիմոնյանը կղեկավարի ԱՊՀ դիտորդների աշխատանքը Ղրղզստանի խորհրդարանի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  17,  24News  

Ալեն Սիմոնյան

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի համապատասխան որոշման համաձայն ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Ղրղզստանի խորհրդարանի ընտրություններում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական խմբի համակարգող:

Այժմ շարունակվում է միջազգային դիտորդների խմբի ձևավորումը, որի կազմում կլինեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասնակից երկրների խորհրդարանականները:

Ղրղզստանում խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի հոկտեմբերի 4-ին

--00—ՄՀ