Անթալիայում զբոսաշրջային սեզոնին 5 անգամ աճել է Covid-19-ով վարակվածների թիվը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Անթալիա

Թուրքիայի Անթալիա նահանգում 3,5 ամսվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 5 անգամ աճել է։ Այս մասին հայտնում է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) Անթալիայից ընտրված պատգամավոր Այդըն Օզերը, գրում է ermenihaber.am-ը:

Ընդդիմադիր պատգամավորը հայտնել է, որ մինչև սեպտեմբերի 10-ը Անթալիա է այցելել 1 մլն 883․903 զբոսաշրջիկ, ու եթե մինչև մայիսի 31-ը ամեն օր Անթալիայում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման շուրջ 100 դեպք, ապա նշյալ ժամանակահատվածից հետո՝ մինչև սեպտեմբերի 15-ը, վարակման դեպքերի թիվը շուրջ 480 է։

Օզերը նաև նշել է, որ Թուրքիայի առողջապահության նախարարությունը թաքցնում է վարակվածների իրական թիվը, և այն քաղաքացիները, որոնց  թեստի պատասխանը դրական է ստացվել և առողջական վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության, հիվանդանոցից ուղարկվել են տուն։ Վերջիններիս նույնիսկ մեկուսացման ժամանակ չեն զննել, դեղ չեն ուղարկել, իսկ շտապ օգնությանը դիմելիս չեն արձագանքել։

--00—ԼՄ