Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 20, 24News

Thumbnail

2018 թ. նոյեմբերի 21-ին, լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա-Չարենցի փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում: 

Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից: