Էրեբունի փողոցում վրաերթի ենթարկված 79-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 17-ին՝ ժամը 03.15-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու փողոցում վրաերթի էր ենթարկել 79-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել էր հիվանդանոց:

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 04.30-ին, 79-ամյա Մարտիրոս Մարկոսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է քննություն։