Գրիգոր Գուլյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  17,  24News  

Գրիգոր Գուլյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 16-ի որոշմամբ Գրիգոր Գուլյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար։

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ եւ 151-րդ կետերը՝ Գրիգոր Արարատի Գուլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար»։

--00—ՄՀ