Կեղծիքի մեքենան ու իրականությունն իրար հետ մրցակցության մեջ են մտել. Ենգիբարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն ասում է, որ իշխանությունն ամենօրյա ռեժիմով ստիպված է լինում հերքել սուտն ու կեղծիքը: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ մեր օրերում կեղծիքի մեքենան ու իրականությունն իրար հետ, ասես, մրցակցության մեջ մտած լինեն:

Ենգիբարյանը չի կարող ասել՝ ՍԴ ճգնաժամն իշխանությունը հանգուցալուծեց, թե ոչ: Շեշտում է՝ դա ժամանակը ցույց կտա, ապա հավելում, թե ՍԴ բոլոր թեկնածուներին էլ կարող էինք մերժել, ու չէր գտնվի մեկը, որ բոլորի կողմից ընդունելի կլիներ, հետևաբար այս կամ այն թեկնածուի մասով քննադատություններն, ամեն դեպքում, լինելու էին:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ