ԱԱԾ-ից ինֆորմացիայի արտահոսքի պատճառով «Մարտի 1»-ով առանցքային դեմքերի «թռցրին» ՀՀ-ից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News 

«Մարտի 1»-ի գործով տուժողի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «մերկապարանոց հայտարարություն է արել՝ նպատակ ունենալով մեղմացնել իրենց կատարած գործողությունները»։

Նկատենք՝ սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած «Մարտի 1-ի» գործով դատավարության ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է.

«Գործի նյութերի մեջ չկան փաստեր այն մասին, որ տեղեկություններ էին ստացվում ցուցարարների մոտ զենքերի առկայության մասին: Մեղադրանքում կարմիր գծով անցնում է 0038 հրամանը: Գործի 79 հատորների մեջ ծայրից ծայր նշվում է բանակի դերակատարության մասին՝ որպես բացասական երևույթ: Այո, ինչպես նախագահը նշեց, փետրվարի 23-ի խորհրդակցության ժամանակ, ԵԿՄ-ի գործընթացների քննարկումից բացի, նաև ներկայացվեց այն, որ, ըստ ԱԱԾ-ի տեղեկատվության, շատ բարձրաստիճան զինվորականների այդ օրերին տեսել են հանրության շրջանում՝ զենքով, խմբերով, նրանց շարքերում կային զորամասերի հրամանատարներ: Այդ տեղեկությանը գործի նյութերում չենք հանդիպել: Ամեն օր տեղեկություններ էինք ստանում, որ նախատեսվում է զորամասերի վրա հարձակումներ զենք հայթայթելու, հետագայում օգտագործելու համար: Այդպիսի տեղեկություններ էլ չկան նյութերում»։ 

Փաստաբանը վստահեցնում է, որ նման նյութեր չեն եղել անգամ 2008-2009թթ․-ին քննված գործի նյութերում։

«Եթե նման հանգամանքեր եղած լինեին, կքննվեին այդ գործերում։ Իրենք, իմանալով այս կարգի խնդիրները, թաքցրե՞լ են։ Արդյո՞ք այն ժամանակ, երբ Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը իմացել են, որ մարդիկ և բարձրաստիճան պաշտոնյաները զենքերով շրջում են, այսպիսի գործընթացների մեջ թաթախված են, նրանց արարքի հանցավորության հաղորդում չպետք է տվեր»,- ասել  է նա։

Անդրադառնալով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ ԱԱԾ «թղթապանակի» բացակայության մասին հայտարարությանը՝ Սաֆարյանն ասել է․

«ԱԱԾ-ից, առավել ևս Քոչարյանի, Սերժ Սարգսյանի շահերի կարևորության տեսնակյունից կարևոր փաստաթուղթ չէր կարող անհետանալ»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ