Մոսկվայում հայերի հետ բախումների մասնակից ադրբեջանցիները ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

․

Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցիների խումբը հայերի հետ հուլիսին տեղի ունեցած բախումներից հետո ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է EADaily-ն՝ տեղեկանոլով Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունից:

Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնում են, որ ադրբեջանի քաղաքացիները, որոնք ձերբակալված էին Մոսկվայում, գտնվում են դեսպանության ուշադրության կենտրոնում։

Նախաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 24-ը, ինչի հետ կապված սեպտեմբերի 16-ին դատարան միջնորդություն է ներկայացվել կալանքի տակ գտնվող անձանց խափանման միջոցը երկարաձգելու մասին, սակայն դատարանը միջնորդությունը մերժել է: Ամբաստանյալներն ազատ են արձակվել դատարանի դահլիճից:

Հիշեցնենք, որ Մոսկվայում հուլիսին ավելի քան 30 մարդու էին ձերբակալել, որոնք մասնակցել էին հայերի դեմ իրականացված հարձակումներին և անկարգություններին: Մի քանի քրեական գործեր էին հարուցվել, այդ թվում՝ խուլիգանության և կողոպուտի կամ սպանության նպատակով հարձակման մասին: Բոլորին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում:

--0--ԱՀ