Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը մասնակցում են Բունդեսլիգային

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

․

Գերմանիայում մեկնարկել է շախմատի Բունդեսլիգան, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Համավարակով պայմանավորված մրցաշարին մասնակցում են 8 թիմեր։ Բունդեսլիգայի ուժեղագույն Բադեն-Բադեն ակումբի կազմում հանդես են գալիս գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը։

Առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գեորգ Մեյերի հետ, իսկ Մովսեսյանը հանդես չեկավ։ Բադեն-Բադենը 6,5- 1,5 հաշվով հաղթանակ տոնեց Դեյսիզաու թիմի նկատմամբ։ 2-րդ տուրում հանդես կգա Սերգեյ Մովսեսյանը, իսկ Լևոն Արոնյանը պահեստայինների թվում է։

--00--ԱՀ