Չենք միջամտի պետության ներքին գործերին և անաչառ գնահատական կտանք․ Գումինսկի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունում ԱՊՀ դիտորդական առաքելությունը նոյեմբերի 22-ից կսկսի աշխատանքը: Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։

«Ծրագրվում է, որ ԱՊՀ առաքելությունն ու գրասենյակը նոյեմբերի 22-ից Երևանում աշխատանքը կսկսի Հայաստանի ԿԸՀ ղեկավարի հետ հանդիպմամբ: Առաքելության աշխատանքներին կմասնակցի շուրջ 20 երկարաժամկետ դիտորդ: Որպես կանոն, դրանք ԱՊՀ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ են և հավատարմագրվելու են առաքելության կազմում»,- ասել է ԱՊՀ գործադիր քարտուղարի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին: Ընդհանուր առմամբ առաքելությունում 70 անձ կներառվի:

«Մեր աշխատանքում առաջին հերթին ղեկավարվելու ենք Հայաստանի ազգային օրենսդրությամբ, ինչպես նաև ԱՊՀ երկրներում ժողովրդավարական ընտրությունների չափորոշիչների, ընտրական իրավունքների և ազատությունների մասին կոնվենցիայով: Մենք չենք միջամտի պետության ներքին գործերին և անաչառ գնահատական կտանք»,- նշել է Գումինսկին՝ հույս հայտնելով, որ Հայաստանում ընտրարշավը կանցկացվի լավ մթնոլորտում, ազգային օրենսդրությանը համապատասխան: