ՔՊ-ի ՀՀԿ-ացման վտանգ չեմ տեսնում. Լենա Նազարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 20, 24News

«Մենք հանդիպել ենք ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և ներկայացրել ենք այն հարցերը, որոնք կարող են այս փուլում անհանգստություն առաջացանել: Այդ հանդիպմանն ասել ենք, որ միանշանակ բացառվում է մեր կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը», - ասել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Լենա Նազարյանը՝ պատասխանելով 24News-ի այն հարցին, որ ՀՀԿ-ականների մոտ վարչական ռեսուրսի չարաշահման մասով անհանգստության առիթ է տալիս նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցելությունը մարզեր:

Ըստ Լենա Նազարյանի՝ քարոզարշավի ժամանակ նախարարների պաշտոնակատարներն արձակուրդ են վերցնելու:

Լենա Նազարյան անդրադարձել է նաև ռեյտինգային ընտրակարգի պահպանման հարցին։

«Ռեյտինգային ընտրակարգի հետ կապված խնդիրը նախկինում առաջացել է այն պատճառով, որ տարբեր տարածքներում առաջադրված թեկնածուները տարբեր միջոցներով ազդել են ընտրողների վրա, իսկ հիմա ընտրություններին մեծապես ազդեցություն կունենա քաղաքական կոմպոնենտը, որովհետև կա մրցակցություն, կա քաղաքացիների կողմից ընտրություններին ակտիվ մասնակցելու ցանկություն և այս  իմաստով  ինձ էլ է հետաքրքիր, թե այս անգամ՝  ռեյտինգային  ընտրակարգի պահպանման պայմաններում, ինչպես կընթանան ընտրությունները»,-ասել է Լենա Նազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: