Աշխարհում վարակակիրների թիվը 30,5 միլիոն է, 61 հազար մարդ ծայրահեղ ծանր վիճակում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

աշխարհ

Սեպտեմբերի 18-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 30,351,723 է, որից 950,557-ը մահացել է, 22,041,437-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,359,729 է, որից 61,127 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 6,874,596 վարակման դեպք, որից 202,213-ը մահացել է, 4,155,039-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,517,344 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 5,214,677 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 4,457,443 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,085,281 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ