Ընտրությունների նախնական ցուցակներում նույն տվյալներով 208 ընտրող կա

 ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 20, 24News

Thumbnail

ՀՀ ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունների նախնական ցուցակներում կան 104 անհատական տվյալների համընկումով 208 ընտրողներ, որոնք տարբեր անձինք են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միևնույն անհատական տվյալներ ունեցող (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) անձանց ցանկը հասանելի է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում ։