Արոնյանը Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում դեռևս 6-րդն է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News  

Լևոն Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները  2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարում կայացան արագ շախմատի 7-9-րդ տուրերը: Արոնյանը նախ զիջեց ԱՄՆ երկու ներկայացուցիչներին` Հիկարու Նակամուրային, այնուհետ Ուեսլի Սոյին, սակայն գերազանցեց Պերես Դոմինգեսին:

Այժմ Արոնյանը 18 հնարավորից հավաքելով 9 միավոր 6-րդն է: Առաջատարը 13 միավորով Ուեսլի Սոն է: Հաջորդիվ շախմատիստները կմրցեն կայծակնային շախմատում:

Արոնյանի հետ մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն, Ջեֆրին Սյոն, Ալիռեզա Ֆիրուջան և Պենտալա Հարիկրիշնան։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար ԱՄՆ դոլար:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

--00—ՄՀ