4 գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը. չեն կարողանում իրացնել բերքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Արմավիրի մարզում լարված իրավիճակ է Արմավիրի մարզում։ Գրեթե 3 ժամից ավելի է, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի՝ Երասխահուն գյուղի վարչական տարածքում մոտ 4 գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը: Նրանք բողոքում են, թե գարնանը պատկան մարմիններն իրենց հորդում էին՝ բադրջան, բիբար աճեցնեն, բայց հիմա չեն կարողանում իրացնել բերքը: 

«Հավատացել ենք նրանց, բադրջան ու բիբար ենք աճեցրել, բայց կանգնել ենք փաստի առաջ. չենք կարողանում սպառել։ Մեզ ասում են, թե բիբարը կտրեք, ասֆալտին չորացրեք, մի բան կլինի։ Ու դա մեզ ասում է Արմավիրի մարզպետարանի պաշտոնյան, որը մեր հարկատուների հաշվին աշխատավարձ է ստանում։ Մենք չենք հավատում Արմավիրի մարզպետարանին, դրա համար էլ ճանապարհ ենք փակել, որպեսզի նախարարը կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից լիազորված անձ գա։ Ճիշտն ասած, մենք միայն Փաշինյանին ենք հավատում։ Մենք գիտենք՝ ներքևներում նստածները իրան սխալ ինֆորմացիա են հաղորդում։ Եթե վարչապետն իրականությունն իմանա, խնդիրը կլուծվի՝ ի շահ գյուղացու»,-աղբյուրին ասել է ցուցարարներից մեկը։

Աղբյուրը նաև հայտնում է, որ ոստիկանների հորդորներից հետո գյուղացիներ բողոքի ակցիան շարունակել են ճանապարհից դուրս։ Այս պահին գյուղացիների հետ զրուցում է Արմավիրի մարզպետարանի պաշտոնյաներից մեկի հետ, սակայն գյուղացիները պահանջում են վարչապետի հետ հանդիպում։