Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է նրբություններ բանակցային գործընթացից

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News

քաղաքագետներ

Քաղաքագետների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը քննարկել է անվտանգության, Արցախի խնդրի կարգավորման, գլոբալ զարգացումների հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են երկրորդ նախագահի գրասենյակից:

Ներկայացրել է նաև նրբություններ բանակցային գործընթացից.

«Մի շքեղ վիլայում, 11-12 երկրների դիվանագետներ հավաքված, մտավարժանքների մեջ էին: Արցախում պատերազմ էր, իսկ այնտեղ մի մեծ խմբի մտավոր վարժանքն էր: Ակնհայտ էր, որ ձևաչափը չաշխատող էր»:

Հանդիպման տեսագրությունը կհրապարակվի շուտով:

--00--ԱԹ