Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ ցուցարարների վրա հարձակված թուրքերի դատական 1-ին նիստը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News  

դատ

Ֆրանսայի Դեսին քաղաքում հուլիսի 24-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման տասնյակ զինված երիտասարդներ հարձակվել էին հայ խաղաղ ցուցարարների վրա և նյութական մեծ վնասներ պատճառել: Ձերբակալվել էր կազմակերպիչը՝ Ահմեթ Չեթինը և այդ կազմակերպության ևս 4 անդամ։ Նրանք մեղադրվում են հայերի դեմ ատելություն հրահրելու մեջ։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Նշենք, որ սա հուլիսի 24–ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի՝ (CDCA) ներկայացրած երկու բողոքներից մեկն է: Երկրորդ բողոքի նշանակետը զինված հավաքի գործողություններն են:

Սեմտեմբեր 17-ին կայացել է այդ գործով դատասկան առաջին նիստը։ 

Ֆրանսաիայի Բուրգ էն Բրեսեի դատախազության կողմից Չեթինի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությամբ նշված հանցանքի համար 6 ամսվա հետաձգմամբ ազատազրկում, 5 տարի ընտրվելու իրավունքից զրկվելու և 2․000 եվրո վճարելու պահանջ է ներկայացվել։

Փաստաբանը նշել է, որ Չեթինն ընդունել է իր սխալն ու դադարեցրել է քաղաքական բոլոր գործունեությունները։

Նշենք, որ Չեթինը սոցցանցում ուղիղ եթերի ժամանակ ասել էր․

«Թուրքիայի կառավարությունը թող ինձ ամսական 2․000 եվրո և զենք տրամադրի, ես էլ Ֆրանսիայի ցանկացած կետում կանեմ այն, ինչ անհրաժեշտ է»։ 

Դատավճիռը կայացվելու է նոյեմբերի 5-ին։ 

Հիշեցնենք, որ մոտ 500 ֆրանսիահայեր հուլիսի 24-ին խաղաղ բողոքի ցույց էին իրականացնում ընդդեմ Ադրբեջանի սադրանքների։ Թուրքական աջակողմյան, ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման անդամները թուրքական դրոշներով, երկաթե ձողերով և դանակներով հարձակվել էին հայ խաղաղ ցուցարարների վրա։ Սակայն հարձակումը կանխվել էր ֆրանսիական ոստիկանության միջամտության արդյունքում։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս