Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ը կնվազի

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News

եղանակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին՝ առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

աղյուսակ

Երևան քաղաքում սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

աղյուսակ1

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս