Քաղաքական սկանդալ. ՍԴ պաշտոնյան Բելառուսի դեսպանատան մոտ մասնակցել է բողոքի ակցիայի

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News  

սկանդալ

Սահմանադրական դատարանի պաշտոնյայի պատճառով Հայաստանը հայտնվել է քաղաքական սկանդալի մեջ։

Օրերս քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ, որոնց պայմանականորեն անվանում են սորոսականներ, բողոքի ակցիա են իրականացրել Երեւանում Բելառուսի դեսպանատան դիմաց՝ ի պաշտպանություն Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող ընդդիմադիր գործիչների։

Ակցիայի մասնակիցները Բելառուսի քաղաքական իշխանություններից պահանջում էին ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիրներին։ «Փաստինֆո»-ի տեղեկություներով՝ ակցիային միացել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնյան՝ ոչ ավել ոչ պակաս՝ արտաքին կապերի բաժնի պետ Արմենակ Մինասյանցը։

Ակցիան իրականացվել է աշխատանքային ժամին և, ստացվում է, որ արտաքին կապերի բաժնի ղեկավարը,որը վայելում է ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հովանավորությունը, աշխատանքային ժամերին իր աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն մասնակցում է այլ երկրի ներքին գործերի միջամտող ակցիաներին ու ՀՀ պետական բյուջեից՝ դրա դիմաց ոչ միայն վարձատրություն ստանում, այլ նաեւ Հայաստանին ներքաշում միջպետական սկանդալի մեջ։

Աղբյուր` «Փաստինֆո»։

--00—ՄՀ